Նորություններ
Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ
24.02.2023
Փետրվարի 24-ի գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի ողջ տարածքով ձյուն է տեղացել, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանստորտային երթեւեկության համար։ Ձյան շերտը կազմել է 5-10, առանձին հատվածներում՝ մինչեւ 20 սանտիմետր։
Գիշերային ժամերից ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնարկել են մաքրման եւ մշակման աշխատանքներ, որոնք այժմ էլ գտնվում են ընթացքի մեջ։
Փետրվարի 24-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։