Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Սևանի համայնքապետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն

22.02.2023

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին 16 քաղաքացիներ։

Ընդունելության մասնակիցների հիմնական մասը սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով դիմում ներկայացրեց՝ մարզպետարանից դրամական աջակցություն ստանալու նպատակով։ Երկու քաղաքացի դիմեցին ընտանեկան նպաստի համակարգից օգտվելու, երեք քաղաքացի՝ բուժման կամ վիրահատության մեկնելու, մեկ քաղաքացի՝ տնամերձ հողամասի ձեռքբերման, մեկ քաղաքացի՝ բնակարանի սեփականության իրավունքի ձեռքբերման և մեկ քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով։

Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանում, որոնց կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52