Նորություններ
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում բեմականացվեց ներկայացումների շարք
22.02.2023
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, մշակութային առանցքով, փետրվարի 21-ին ֆրանսիական Սաթէ – Աթղը թատերական միությունը Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացրեց ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» և «Այդ երեխան» պիեսների հիման վրա բեմադրված «Ուրիշները» ներկայացումը։
Ներկայացումն իրականացվում է Գեղարքունիքի մարզպետարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպաատան, Ֆրանսիայի Ռոն Ալպեր տարածաշրջանի, Իզեր Դեպարտամենտի, Լիոնի Մետրոպոլի, ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։
«Ուրիշները» ներկայացումը Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կբեմականացվի նաև փետրվարի 22-ին և 23-ին։