Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ

22.02.2023

Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետեւանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Բքերի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։
Սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է նշյալ ուղղություններում ապահովել ճանապարհների անցանելիությունը, որտեղ այժմ կատարվում են նաեւ լայնացման աշխատանքներ։
Փետրվարի 22-ի ժամը 9․30-ի դրությամբ Գեղարքունիքում բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ մարզի տարածքով մեկ շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները։

 Ժամը 09․50-ի դրությամբ ուժեղ բքերի արդյունքում փակվել է Վարդենյաց լեռնանցքը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52