Նորություններ
Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները
21.02.2023
Փետրվարի 21-ի առավոտվանից Գեղարքունիքի մարզում ձյան է տեղացել մինչեւ ժամը 15-ը, որից հետո տեղումների, ինչպես նաեւ ուղեկցվող բքերի ինտենսիվությունը թուլացել է։
ժամը 17։30-ի դրությամբ մարզում բաց են բոլոր ճանապարհները, առանձին տեղերում առաջացել են սառցակալումներ, որոնց մաքրման եւ մշակման համար տարվում են համապատասխան աշխատանքներ։
Վարդենյաց լեռնանցքում շարունակվել են ուժեղ ձնաբքերը, սակայն սպասարկող կազմակերպությունը մաքրման եւ մշակման աշխատանքների շնորհիվ կարողացել է ապահովել Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի անցանելիությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների։