Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհակալագրով են պարգեւատրվել երեք բնակիչներ

21.02.2023

Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը  քաղաքացիներ՝ Վահան Գրիգորյանին, Հովհաննես Ավետիսյանին եւ Ջոն Պողոսյանին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության շնորհակալագրերը՝ Հայոց բանակի նկատմամբ հոգածություն ցուցաբերելու համար։
«Շնորհակալ եմ Ձեզ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համագործակցության եւ ընդհանրապես Հայոց բանակի նկատմամբ հոգածու ուշադրության համար։ Պատմական այս փուլում ոչ միայն Պաշտպանության նախարարի, կառույցների, այլ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, անհատների առաջին խնդիրը պիտի լինի առավել ուժեղ, պաշտպանված Հայաստանն ու Արցախը։
Ավելի քան համոզված եմ, որ մեր համագործակցությունը ՀՀ զինված ուժերի զարգացման արդի փուլում նպաստելու է մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը, նշանավորվելու է համատեղ նոր ու արդյունավետ ծրագրերի իրագործմամբ», -ասված է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրած շնորհակալագրի տեքստում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52