Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

20.02.2023

Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին նաև մարզպետարանի այլ պաշտոնյաներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային ենթակայության կրթական և առողջապահական կազմակերպությունների հարկային պարտավորություններ ունեցող աշխատողների պարտքերի մարման, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված, սակայն սահմանված ժամկետում ավարտին չհասցրած շինարարական աշխատանքներին, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ծավալներին, ընթացքի մեջ գտնվող և այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների դեռևս չներկայացված ավարտական ակտերին վերաբերող հարցերը։
Տեղեկատվություն ներկայացվեց Ճամբարակ համայնքի բնակավայրերում սողանքների հետևանքով վթարային դարձած բնակարանների, 2022թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև 2023թվականին նախատեսվող ներդրումային առաջարկությունների, մարզի ԲՄԿ-ների զբաղեցրած տարածքների վիճակի, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, դպրոցական նոր գույքի ներկրման նպատակով իրականացվող նախապատրաստական աշխատանքների, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների և պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգվող կամ նոր կառուցվող շենքերի, Պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագիրի վերաբերյալ մարզպետարանի, մարզի համայնքների և դպրոցների պաշտոնական կայք էջերում և ֆեյսբուքյան էջերում տեղեկատվության հրապարակման, մարզպետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում պետության կողմից երաշխավորված /պետպատվերով/ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ցանկի հրապարակման, մարզպետարանի կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ սահմանած ժամկետներում հանձնարարակաների կատարման վերաբերյալ։
Ի թիվս ընթացիկ այլ հանձնարարականների՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարեց նաև սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել մարզի կրթական հաստատությունների մարզադահլիճների և առկա մարզական գույքի վիճակի, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, դրանց լուսաբանման մասին։ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում մարզի բուժհիմնարկների տնօրենները մարզպետին հաշվետվություն կներկայացնեն 2022 թվականի աշխատանքային գործունեության վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52