Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելեցին Ծաղկունք բնակավայր

18.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ եղանք Ծաղկունք բնակավայրում, որտեղ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, «Գագարին» նախագծի փորձագետների, «Դար» հիմնադրամի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց «Գագարին» ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է Սեւան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերում իրականացնել զբոսաշրջային, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, սոցիալական ուղղվածության ներդրումային խոշոր ծրագրեր։
Լիահույս եմ, որ ծավալված քննարկումների արդյունքում կյանքի կկոչվի մեր մարզի համար կենսական կարեւոր նշանակության ևս մի ծրագիրը, որն էապես կբարելավի Սեւան համայնքի մի շարք բնակավայրերի բնակչության ապրելակերպը՝ ապահովելով համաչափ ու կայուն զարգացում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52