Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետը և էկոնոմիկայի նախարարը

18.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետ, «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այցելեցինք Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում գտնվող «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի մանրաձկան արտադրության գործարան, որտեղ աճեցվում է Սեւանի իշխանի «Գեղարքունի» եւ «Ամառային բախտակ» տեսակները։
Քննարկման արդյունքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց մշակել և ներկայացնել զարգացման ծրագիր՝ հետագա անելիքերն առավել արդյունավետ իրագործելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52