Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

17.02.2023

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ փետրվարի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, քամիների հետևանքով առաջացած բքի և ցածր տեսանելիության պատճառով երթևեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս գտնվող հատվածում։
Նույն ժամի դրությամբ քամիներ են նաև Վարդենիս համայնքի Սոթքի և Մեծ Մասրիկի հատվածներում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Նշված ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։
Գեղարքունիքի մարզում անցանելի են մնացած բոլոր միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհները։
Հարգելի՛ վարորդներ, եղեք ուշադիր, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52