Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել գումար հատկացնել Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և նախագծանախահաշվային փաստա

16.02.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիարդ 305 միլիոն 861,1 հազար դրամ հատկացնել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածի հիմնանորոգման (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների) համար․
539 միլիոն 097,9 հազար դրամ՝ Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 32+000-կմ 35+000 հատվածի (Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայր) հիմնանորոգման համար։
Նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով
939,9 հազար դրամ հատկացվել է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածի․
429,8 հազար դրամ՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ68+000 - կմ69+000 հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման․
954,0 հազար դրամ՝ Հ-53, /Մ-4/ - Սեմյոնովկա - /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածի (Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի կամուրջ) հիմնանորոգման․
429,8 հազար դրամ՝ /Մ-4/ - Սևանի թերակղզի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+400 կմ1+500 հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38