Նորություններ
«Ուրիշները» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում
16.02.2023
Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը և ֆրանսիական Սաթէ – Աթղը թատերական միությունը ներկայացնում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» և «Այդ երեխան» պիեսների հիման վրա բեմադրված «Ուրիշները» ներկայացումը։
Ներկայացումն իրականացվում է ֆրանսիական պետական կառույցների՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպաատան, Ռոն Ալպեր տարածաշրջանի, Իզեր Դեպարտամենտի, Լիոնի Մետրոպոլի, ֆրանսիական ինստիտուտի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։
Ներկայացումը բաղկացած է 7 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է մարդկային ճակատագրերի, սիրո, դավաճանության, սպասման, ծնողական սիրո ու կորստի, հույսի ու նրա բացակայության մասին։
Ներկայացման բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ ֆրանսիական Սաթէ – Աթղը թատերական միության համահիմնադիր ու գեղարվեստական ղեկավար՝ Սաթէ Խաչատրյանի։
Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 21-ին և 22-ին ժամը՝ 18։00-ին, իսկ փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին։ Ներկայացման մեջ հանդես կգան նաև Լ․Քալանթարի անվան և Գյումրու դրամատիկական թատրոնների երիտասարդ դերասանները։