Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակում

10.02.2023

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շրջանակում։ Հանդիպման մասնակցեցին Գեղարքունքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության, քաղաքաշինության, հողաշինարարության եւ հողօգտագործման ոլորտների ղեկավարները, ծրագրի փորձագետներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Հանդիպման ընթացքում ծրագրի փորձագիտական խմբի անդամները մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ քննարկեցին «Սևան ազգային պարկ»-ի կառավարմանն առնչվող խնդիրները, դրանց ազդեցությունը մարզպետարանի և մարզի համայնքների գործունեության վրա, ինչպես նաև առանձնացված խնդիրների հնարավոր լուծումները։
Քննարկվող խնդիրների շարքում հատկապես կարևորվեցին «Սևան ազգային պարկ»-ի սահմանների ճշգրտման, տարբեր գործառույթների իրականացման արդյունավետության, ինչպես նաև «Սևան ազգային պարկ»- համայնքներ,«Սևան ազգային պարկ»-մարզպետարան փոխգործակցությանն առանչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվեցին՝ առաջիկայում, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հանդիպել ևս մեկ անգամ, արդեն «Սևան ազգային պարկ»-ի սահմանների ճշգրտմանն ուղղված կոնկրետ առաջարկների քննարկման նպատակով։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:54:20