Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան

09.02.2023

Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի Գավառի եւ Մարտունու տարածաշրջաններում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, ձյան շերտը կազմել է 5-10 սանտիմետր։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերին սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք շարունակվում են նաեւ ցերեկվա ընթացքում։
Փետրվարի 9-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում անցանելի են միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքներ իրականացվել են փետրվարի 8-ի եւ 9-ի ընթացքում։ Ապահովվել է ճանապարհի անցանելիությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52