Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է, բայց պահպանվում է դժվարանցանելիությունը

07.02.2023

Սեւան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհը Վարդենյաց լեռնանցքում ճանապարհատրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերային ժամերին տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքերի պատճառով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչությունից, ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից իրականացված մաքրման եւ մշակման աշխատանքների արդյունքում փետրվարի 7-ի ժամը 12-ի դրությամբ արդեն Վարդենյաց լեռնացքում երթեւեկությունը վերականգնվել է, սակայն պահպանվում է դժվարանցանելի վիճակը՝ կապված շարունակվող բքի հետ։ Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները՝ ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52