Նորություններ
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվել են մշակման աշխատանքներ
05.02.2023
Փետրվարի 5-ի գիշերային ժամերին տեղացած թույլ ձյան պատճառով սառցակալել էին Գեղարքունիքի մարզի ճանապարհները Մարտունու, Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածաշրջաններում։
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ` ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունները աղով եւ ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներին, բացառությամբ Վարդենիսի տարածաշրջանի, որտեղ ձյուն չի տեղացել։
Փետրվարի 5-ի ժամը 12-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքում անցած գիշեր տեղացած ձյան եւ բքերի պատճառով դժվարանցանելի վիճակ է առաջացել , որը հաղթահարվել է Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի մաքրման եւ մշակման արդյունքում։
Այժմ այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող տրանսպորտի։