Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատարին եւ նրա տեղակալին

30.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Հունվարի 30-ին ընդունեցի ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանին եւ հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանին։
Ողջունելով եւ պարեկային ծառայության մեկնարկի առիթով շնորհավորելով հյուրերին, վստահություն հայտնեցի, որ այս հանդիպումը բոլոր կողմերով նպաստելու է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային ծառայության եւ մարզպետարանի ու համայնքապետարանների միջեւ համագործակցության հաստատմանը, պարեկային ծառայության արդյունավետության բարձրացմանը։
Նշեմ, որ Գեղարքունիքի մարզում 2023 թվականի հունվարի 21-ից ներդրված պարեկային ծառայության գործունեությամբ բարելավվում եւ ուժեղանում է հասարակական կարգի պահպանությունը, նվազում ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց արդյունքում գրանցված զոհերի եւ վիրավորների քանակը, զանազան կարգի հանցագործությունների եւ օրինախախտումների դեպքերը։
Գումարտակի հրամանատարի ներկայացմամբ՝ Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայության մեկնարկից ի վեր, անցած մեկ շաբաթվա ընթացքում, պարեկները հաջողությամբ են իրականացրել իրենց պարտականությունները։ Սակայն ծառայության առաջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն ի հայտ են եկել որոշ խնդիրներ։
Վստահեցնեմ, որ Գեղարքունիքի մարզպետարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստ են՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու եւ համագործակցված աշխատանք տանելու մարզային պարեկային ծառայության հետ։ Համատեղ ուժերով կհասնենք բարձրացված ցանկացած խնդրի ու առաջարկության ցանկալի կարգավորմանը։
Նման հանդիպումները կլինեն հաճախակի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38