Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
30.01.2023
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարներին տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Նախ խոսվեց մարզային ենթակայության կառույցների աշխատակիցների հարկային պարտավորությունների կատարման, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի ուղղությամբ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքների, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված, սակայն սահմանված ժամկետում ավարտին չհասցրած շինարարական աշխատանքների և մատակարարվող գույքի պայմանագրերի կողմ հանդիսացող կազմակերպությունների անվանացանկի հստակեցման մասին։
Տեղեկատվություն ներկայացվեց Ճամբարակ համայնքի բնակավայրերում սողանքների հետևանքով վթարային դարձած բնակարանների, մարզի նախկին Շողակաթ համայնքի 6 բնակավայրերի արտաքին լուսավորության ցանցի սուբվենցիոն ծրագրի աշխատանքներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների, համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների դեռևս չներկայացված ավարտական ակտերի ուղղությամբ համայնքների ղեկավարների հետ կատարված աշխատանքների, մարզի համայնքների 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի, մարզի համայնքների 2023 թվականի բյուջեները ավագանիների նիստերով մինչև հունվարի 31-ը հաստատելու վերաբերյալ։
Անդրադարձ կատարվեց մարզի համայնքների 2022 թվականի ֆոնդային բյուջեների ներկայացմանը, մարզի դպրոցների միջև գումարների վերաբաշխմանը, Վարդենիսի բնակավայրերից տարհանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվին, մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերին, դրանց վերանորոգման աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, մարզի ավտոճանապարհների ձմեռային պահպանության՝ այդ թվում նաև ավտոճանապարհների կողնակների մաքրման, աշխատանքների մշտադիտարկման արդյունքներին, մարզի դպրոցներում բուժքույրեր ունենալու հնարավորություններին, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումներն ապահովելուն, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի կազմակերպմանը։
Դիտարկվեցին նաև 2022 թվականի ընթացքում մարզի արոտավայրերը և խոտհարքները նոր մրցույթով վարձակալության տրամադրելիս վարձակալներին համապատասխան անասնագլխաքանակով ապահովելուն, մարզում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության տրամադրմանը, դպրոցական նոր գույքի ներկրմանը, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժին, մարզային ենթակայության դպրոցների քանդման ինչպես նաև հիմնանորոգման ենթակա շենքերի՝ այդ թվում ցանկից դուրս մնացած, սակայն ռիսկեր պարունակող դպրոցների և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ներկայացված շենքերի և դրանք որևէ ծրագրում ներառված լինելուն, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների և պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգվող կամ նոր կառուցվող շենքերին վերաբերող հարցերը։
Մարզպետը հանձնարարեց տեղեկատվություն ներկայացնել մարզի բուժաշխատողների կրեդիտավորման համակարգից օգտվելու, մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների և պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգվող կամ նոր կառուցվող շենքերի վերաբերյալ, ներկայացնել այս պահին ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի ցանկը, ինչպես նաև այն ծրագրերի ցանկը, որոնց աշխատանքները այս ընթացքում կարող էին շարունակվել, համայնքապետարանների հետ կազմակերպել պետական գույքը համայնքային սեփականությանը հանձնելու, ներհամայնքային և միջմարզային նշանակության ավտոճանապարհներին կատարվող գծանշումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։