Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

27.01.2023

Հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը, ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը։
Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի ավարտական փուլերին և զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր, դիտարկվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված գործերը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։
Անդրադարձան նաև վարժական հավաքների կազմակերպման հետ կապված խնդիրների։
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38