Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն

25.01.2023

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Մարտունի համայնքում։ Մարզպետին դիմած մեկ քաղաքացի հարց բարձրացրեց Մարտունի համայնքում նկարչական կենտրոն ստեղծելու իր գաղափարի մասին, որի վերաբերյալ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին հանձնարարեց քայլեր ձեռնարկել, խնդիրը ՀՀ նկարիչների միության հետ քննարկելու և հարցին համարժեք պատասխան տալու ուղղությամբ։ Վարձակալությամբ բնակվող մեկ քաղաքացի դիմում ներկայացրեց բնակարանի ձեռքբերման, մեկ քաղաքացի՝ դրամական աջակցություն ստանալու, երկու քաղաքացիներ՝ մասնագիտական վերապատրասման անհրաժեշտության, մեկ քաղաքացի՝ իր բնակարանում վթարային իրավիճակի կանխարգելման ուղղությամբ ակնկալվող միջոցառումների և մեկ քաղաքացի՝ մանր եղջերավոր անասունների ձեռքբերման անհրաժեշտության մասին։
Դիմումատուների մի մասին մարզպետը տեղում տվեց սպառիչ պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխաններ կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 18:41:11