Նորություններ
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը
25.01.2023

Մրցումները կանցկացվեն` երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով:
Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերին:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:
Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:
Ավելին՝ https://escs.am/am/news/15091