Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
24.01.2023
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Հանդիպման ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանը ստացած հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Նիստի ընթացքում անդրադարձանք համայնքների 2023 թվականի բյուջեների իրատեսական պլանավորմանը և նախկին տարիներից կուտակված ապառքների 15-20 տոկոսն այս տարվա բյուջեներում ներառելուն, մարզի տարածքով և ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ու ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված, սակայն սահմանված ժամկետում ավարտին չհասցրած շինարարական աշխատանքների և մատակարարվող գույքի պայմանագրերի կողմ հանդիսացող կազմակերպությունների հանդեպ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելուն, 2021-2022 թվականներին պայմանով հայտարարված սուբվենցիոն ծրագրերի մրցույթների պայմանագրերի ուսումնասիրության և դրանց կատարման ժամկետների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունների համաքագրմանը, համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների դեռևս չներկայացված ավարտական ակտերի հավաքագրմանը, 2019 թվականից սկսած 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի ու ենթածրագրերի տեղափոխման պատճառներին։
Զեկուցվեց 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի տուժված բնակավայրերի 100 տոկոսով վերականգնված բնակարանների թվի, համայնքների 2022 թվականի ֆոնդային բյուջեների ներկայացման հարցում համայնքապետարանին ցուցաբերած աջակցության, Վարդենիս համայնքում տուժված 17 ընտանիքների կողմից անասուների ձեռք բերման գործընթացի, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերի, Գեղարքունիքի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանություն իրականացնող կազմակեպությունների կողմից սպասարկվող ավտոճանապարհների տարածքներում տեղադրված ստացիոնար հենակետերի դիտարկման, ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքների, մարզի առողջապահական հիմնարկների ձեռք բերված գույքի, կորոնավիրուսի տարածման դեմ կատարվող պատվաստումների, համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու մասին։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների և պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգվող կամ նոր կառուցվող շենքերի, «Պաշտպան հայրենյաց» ծրագիր ներկայացման, առաջիկայում սպասվող վարժական հավաքների հետ կապված խնդիրները և կազմակերպչական հարցերը քննարկելու, այլ թեմաների վերաբերյալ։
Հանձնարարեցի համապատասխան ստորաբաժանումներին՝ մարզային ենթակայության հանրակրթական բոլոր հաստատությունները 1-ական բուժքույրով ապահովելու, մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ստացված հանձնարարականները սահմանված ժամկետներում և օրենքով սահմանված կարգով իրականացնելու մասին։
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տվեցի նաև իրենց համակարգման ոլորտին առնչվող այլ հանձնարարականներ։