Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Գեղարքունիքում պարեկային ծառայության ներդրման օրվա առթիվ

21.01.2023

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկապահակային ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ,
2023 թվականի հունվարի 21-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պատմության մեջ մտնում է որպես չափազանց կարևոր իրադարձության` պարեկապահակային ծառայության հիմնադրման օր, որով նոր էջ է բացվում թե հասարակական կարգի պահպանության ոլորտում, թե պետական կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրում։
Լիահույս եմ, որ պարեկային ծառայության ներդրմամբ մեր մարզում էապես կբարելավվի հասարակական կարգի պահպանությունը, նվազագույնի կհասցվեն հաճախակի կրկնվող ճանապարհատրանսպորտային պատահարները եւ դրանցից բխող ծանր հետեւանքները` մարդկային զոհերը, վիրավորումները, սթրեսները, նյութական կորուստները, օրինախախտումները կամ տարատեսակ հանցագործությունները։
Պարեկային ծառայության ներդրման համար ՀՀ կառավարությունը հոգացել է բոլոր անհրաժեշտ ծախսերը թե տեխնիկական վերազինումների, թե մասնագիտական վերապատրաստումների առումով, եւ մեզ մնում է շատ շուտով ակնկալել տեսանելի արդյունքներ եւ ձեռքբերումներ։
Շնորհավորում եմ բոլորիս Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայության ներդրման առթիվ, իսկ պարեկային ծառայության ղեկավարությանն ու անձնակազմին մաղթում խաղաղ հայրենիք, անվտանգ, նպատակասլաց ու հանրօգուտ ծառայություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ։
Լավագույն ցանկություններով `
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52