Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

18.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի աշխատանքային այցով մարզ ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանին։
Ընդունելությանը ներկա էին նաև Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բժշկական կենտրոնների, Ճամբարակի առողջության կենտրոնի և Մարտունու ծննդատան տնօրենները։
Նախ շնորհակալություն հայտնեցի նախարարին՝ նախորդ տարի աշնանը հակառակորդի ագրեսիայի հետևանքով մարզին հասցված վնասների վերկանգնմանն աջակցելու, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում նախարարության հետ համատեղ մարզի առողջապահական համակարգում տարբեր ծրագրերի իրականացման և այս տարի նախատեսվող ներդրումների համար։
Նշված ծրագրերը ներառում են Մարտունու բժշկական կենտրոնի շենքի շինարարական աշխատանքների ավարտը, Գավառի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի հարցը, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի վերակառուցումը, Լճափ, Դպրաբակ և Ծակքար բնակավայրերում բուժամբուլատորիաների կառուցումը, ՀՀ կառավարության աջակցությամբ անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում մարզի բժշկական, առողջապահական կենտրոնները և Մարտունու ծննդատունը, ինչպես նաև մի շարք առողջության առաջնային պահպանման կենտրոնները անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելը։
Քննարկեցինք մարզի բժշկամանկաբարձական կետերի տարածքների հասցեականության ձեռքբերման, ապա նաև դրանց շուտափույթ վերանորոգման և վերազինման ծրագրի իրականացման կարևորությունը, մարզի բուժհիմնարկները նեղ մասնագետներով համալրելու պահանջը, բուժհիմնարկներում ծառայությունների դիմաց վճարումները անկանխիկ եղանակով տրամադրելը, ոլորտին առնչվող մասնագիտական բնույթի այլ հարցեր։
Առողջապահության նախարարն էլ իր հերթին կարևորեց նման հանդիպումները, քանզի դրանց ընթացքում ավելի հստակեցվում են առկա խնդիրներն ու պլանավորվում առաջիկա անելիքները։
Նախարարի տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով 2023 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է սկսել Վարդենիսի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները, աշխատանքներ են իրականացվում Մարտունու բժշկական կենտրոնի գույքի և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, մարզի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման և արդիականացման, նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համագործակցված աշխատանք տանել պետական առողջապահական գործակալության հետ, որպեսզի մարզի բուժհիմնարկներում առկա խնդիրները կարգավորվեն սեղմ ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52