Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակցի զորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

17.01.2023

2023 թվականի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հունվարի 17-ին՝ Ճամբարակ համայնքում։
Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի  և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։
ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ներկաները շնորհավորեցին, բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին նորակոչիկներին և նրանց ճանապարհեցին կենտրոնական հավաքակայան։
Զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև սահմանված ժամկետի ավարտը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52