Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.01.2023

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Ներկաներն անդրադարձան համայնքների 2023 թվականի բյուջեների իրատեսական պլանավորման և նախկին տարիներից կուտակված ապառքների ներառման հարցում համայնքապետարաններին ցուցաբերվող աջակցությանը, բնակչության հարկային պարտավորությունների կատարման ընթացքին, տեղեկատվություն ներկայացվեց միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների և ձեռնարկված միջոցառումների, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված, սակայն սահմանված ժամկետում ավարտին չհասցրած շինարարական աշխատանքների և մատակարարվող գույքի պայմանագրերի կողմ հանդիսացող կազմակերպությունների, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ծավալների, համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների համար դեռևս չներկայացված ավարտական ակտերի, 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի ու ենթածրագրերի, համայնքների 2023 թվականի դեռևս չներկայացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի ամբողջական փաթեթների ներկայացման, սուբվենցիոն այլ գործընթացների մասին։
Մարզպետին զեկուցվեց Վարդենիսի բնակավայրերից տարհանված և մարզի բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիսի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, մարզի համայնքների սեփականություն հանդիսացող և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից օգտագործվող տարածքների համար արդեն կնքված պայմանագրերի, մարզի ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքների մշտադիտարկման արդյունքների, մարզի առողջապահական հիմնարկների ձեռք բերված գույքի ցանկի և դրանց ձեռք բերման աղբյուրների, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության շրջանում կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումների հարցում իրականացված աշխատանքների,0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացի ապահովման, դպրոցներին գույքի տրամադրման, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժի վերաբերյալ։
Մարզպետը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը մարզի հանրակրթական դպրոցներ ներկայացնելու գործընթացի կազմակերպչական աշխատանքների, մարզի սողանքային գոտիներում հայտնված բնակարանների բարեկարգման նպատակով բնակարանների հաշվառում իրականացնելու, տարբեր գերատեսչական մարմինների հետ մարզում 2023 թվականին նախատեսվող ծրագրերի հստակեցման, այլ թեմաների ուղղությամբ։
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները Գեղարքունիքի մարզպետից ստացան նաև այլ հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38