Նորություններ
Գեղարքունիքի մարզից զորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության
12.01.2023
2022 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հունվարի 12-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Սևանի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում։
Զորակոչը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։
Արարողություններին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկները, տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։
Առաջիկա օրերին ձմեռային զորակոչի արարողություններ տեղի կունենան նաև Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում։