Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

09.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Հունվարի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրի 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որն ընթացավ բավականին հագեցած օրակարգով։
Խորհրդակցության սկզբում անդրադարձ եղավ մարզի համայնքների 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Գոհացուցիչ համարելով կատարողական 103,3 տոկոս արդյունքը՝ համայնքներին ամրակցված պատասխանատուներին ցուցում տվեցի՝ շարունակել նույն հետևողական ու արդյունավետ աշխատանքը 2023 թվականի ընթացքում, շեշտելով, որ
շատ կարեւոր է աշխատանքային թափի եւ ձեռք բերված արդյունքների պահպանումը եւ զարգացումը, եւ որ այս ցուցանիշները մեզ կայուն հիմք են տալիս՝ իրագործելու սոցիալ-տնտեսասկան եւ կենսական նշանակության բազմաբովանդակ ծրագրերը, մշակելու եւ գործողության մեջ դնելու առաջնահերթ ու կարեւոր նոր ծրագրեր։
Անդրադարձ եղավ նաև մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտի ժամկետ ունեցող, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերին, մարզի որոշ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ մոնիտորինգի անցկացմանը, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի ավարտին, մարզի համայնքների 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացմանը, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվին, մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վիճակի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի արդյունքներին, ճանապարհների ձմեռային պահպանության, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի վերակառուցման, Գավառի ԲԿ պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասսայականացման, համավարակի եւ գրիպի դեմ պատվաստումների, Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի միջոցառումների իրականացման, Վարդենիս համայնքի՝ հրետակոծությունից տուժած բնակավայրերի բնակարանների նորոգման, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման, մարզի բուժհիմնարկների համար հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակակարման, մարզի հանրակրթական 99 դպրոցներին դպրոցական գույքի հատկացման հետ կապված հարցերին։
Ամփոփիչ խոսքում նշեցի, որ մեր անելիքները ոչ միայն շատ են, բազմազան, այլ նաև անչափ հրատապ ու կարևոր, որոնք պահանջում են նույնքան լարված ու հետևողական, անդուլ աշխատանք, եւ որ մի հարցի չպետք է նայել մատների արանքով, քանի որ յուրաքանչյուր նման քայլ բերելու է ձախողումների, որոնք էապես կազդեն գործողության մեջ դրված բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքի վրա։ Իսկ մենք նման վրիպումներ, սխալներ կամ անտարբերության դրսեւորումներ թույլ տալու իրավունք եւ ժամանակ պարզապես չունենք։
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52