Նորություններ
ՀՀ կառավարությունը 1․2 միլիարդ դրամ է հատկացնելու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ֆուտբոլի դպրոց կառուցելու համար
29.12.2022
ՀՀ կառավարությունը 1․2 միլիարդ դրամ է հատկացնելու Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ֆուտբոլի դպրոց կառուցելու համար
ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում որոշում է կայացվել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից 2023-2024 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի նախկին մարզադաշտի մոտ 4 հա տարածքի վրա կառուցել ֆուտբոլի դպրոց։
Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ։ Համաձայն նշված որոշման, առկա է նաև պայմանավորվածություն, Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: