Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը
23.12.2022
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի ձմեռային զորակոչի զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը։
Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին և զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր, դիտարկվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված գործերը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։ Անդրադարձ կատարվեց զորահավաքային ռեսուրսների հաշվառման և անհրաժեշտության դեպքում հավաքագրման մեխանիզմներին։
Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում խոսվեց նաև ՀՀ ՊՆ-ի կողմից նոր՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի ներդրման մասին, քննարկվեց դրա լուսաբանման և մասսայականացման հարցերը, որոշվեց հստակ ժամկետները։
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։