Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 427 միլիոն 511,2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար

22.12.2022

ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում 427 միլիոն 511,2 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի համայնքների սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի համար։
Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման համար հատկացվել է 11 476,0 հազար դրամ։
Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր մանկապարտեզի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և կոյուղագծի կառուցման համար՝ 32 692,6 հազար դրամ։
Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման և վերանորոգման համար՝ 7 663,9 հազար դրամ։
Մարտունի համայնքի Մարտունի, Ձորագյուղ, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Աստղաձոր, Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերում գազի գծերի կառուցման համար՝ 26 406,7 հազար դրամ։
Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ, Նարեկացի, Գարդման, Տ. Պետրոսյան, Արցախի, Ա. Խաչատրյան փողոցների, Լեոյի նրբանցքի, Վերին Ճամբարակ թաղամասն ամբողջությամբ, Թթուջուր, Գետիկ, Դպրաբակ, Մարտունի, Այգուտ, Անտառամեջ և Կալավան բնակավայրերի լուսավորության անցկացման և Ճամբարակ համայնքի թիվ 3, թիվ 5 և Թթուջրի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների , ինչպես նաև Ճամբարակի համայնքապետարանի և Վահան բնակավայրի վարչական շենքի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների համար՝ 58 598,0 հազար դրամ։
Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Բաղրամյան 13, Տ. Մեծի 30, Տ. Մեծի 4, Տ. Մեծի 8 և Գ. Նժդեհի 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար՝ 19 877,8 հազար դրամ։
Ճամբարակ համայնքի թիվ 5 մանկապարտեզի 1-ին հարկի և ցանկապատի վերանորոգման ու 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների համար՝33 174,8 հազար դրամ։
Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների համար՝ 19 366,6 հազար դրամ ։
Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման, Անտառամեջ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման ու տարածքի բարեկարգման և Կալավան բնակավայրի վարչական շենքի վերանորոգման համար՝ 11 939,7 հազար դրամ։
Շողակաթ համայնքի Դրախտիկ, Ջիլ և Արտանիշ բնակավայրերում խմելու ջրագծի ներքին և արտաքին ցանցի կառուցման աշխատանքների համար՝ 25 545,9 հազար դրամ։
Սևան համայնքի Գագարին, Լճաշեն, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Չկալովկա և Ծաղկունք գյուղերի փողոցների ներքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների համար՝ 50 557,2 հազար դրամ։
Ծովագյուղ համայնքի 2-րդ,3-րդ,4-րդ,6-րդ,8-րդ,12-րդ,21-րդ, 23-րդ փողոցների մասնակի, 13-րդ փողոցի 2-րդ և 3-րդ նրբանցքների, 17-րդ փողոցի 3-րդ նրբանցքի նորոգման և ասֆալտապատման համար՝ 130 212,0 հազար դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52