Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների հզորացում

22.12.2022

ՀՀ կառավարությունը 244 892,7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման և բուժշարքավորումների ձեռքբերման համար։
ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի հերթական նիստում 244 892,7 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկների վերանորոգման և բուժշարքավորումների ձեռքբերման համար։
Այդ թվում՝ «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի շենքը հրատապ ծրագրերի շրջանակներում վերանորոգելու համար հատկացվել է 8 միլիոն դրամ։
«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ-ի համար ակնաբուժական ճեղքային լամպի ձեռքբերման համար՝ 1 330,0 հազար դրամ։
«Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի համար ուլտրաձայնային շարժական սարքավորման ձեռքբերման համար՝ 5 900,0 հազար դրամ։
«Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ-ի համար գաստրոսկոպ (վիդեոպրոցեսոր) ձեռքբերելու համար՝ 21000,0 հազար դրամ։
«Մարտունի ԲԿ» ՓԲԸ-ի համար ԷԷԳ սարք, էլեկտրոուղեղագրման համակարգի ձեռքբերման համար՝ 20000,0 հազար դրամ։
«Մարտունի ԲԿ» ՓԲԸ-ի համար Էլեկտրոմիոգրաֆի ձեռքբերման համար՝ 18000,0 հազար դրամ։
«Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի համար էլէկտրոկոագուլյացիոն սարքի ձեռքբերման համար՝ 1195,0 հազար դրամ։
«Մարտունի ԲԿ» ՓԲԸ-ի համար Լիգաշուր՝ Էլեկտրավիրաբուժական լիգավորման համակարգի ձեռքբերման համար՝ 7000,0 հազար դրամ։
«Մարտունի ԲԿ» ՓԲԸ-ի համար հեմոդիալիզի 2 սարքավորումների ձեռքբերման, «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ի համար հեմոդիալիզի 1 սարքավորման ձեռքբերման համար՝ 30000,0 հազար դրամ։
«Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ-ի համար մանկաբարձական 2 սեղանի ձեռքբերման համար՝14000,0 հազար դրամ։
«Սևանի ԲԿ», «Վարդենիսի ԲԿ» և «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ-ի ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 4 տվիչով (3 հատ) ձեռքբերման համար՝ 90000,0 հազար դրամ։
«Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի համար ռենտգենոգրաֆիկ համակարգ` շարժական թվային սարքի ձեռքբերման համար 25 200,0 հազար դրամ։
«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ի համար վակում էքսկոխլիատորի ձեռքբերման համար՝600,0 հազար դրամ։
«Լիճքի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի համար մանրէազերծող սարքի ձեռքբերման համար՝ 480,0 հազար դրամ։
«Գավառի Բ/Կ» ՓԲԸ-ի, «Սարուխանի Բ/Ա» ՊՈԱԿ-ի, «Կարմիրգյուղի Բ/Ա» ՊՈԱԿ-ի, «Լճաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի, «Վ.Գետաշենի Բ/Ա» ՊՈԱԿ-ի, «Լիճք ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Աստղաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Վաղաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Զոլաքարի Բ/Ա» ՊՈԱԿ-ի, «Ծովինարի Բ/Ա» ՊՈԱԿ-ի, «Երանոսի Բ/Ա» ՊՈԱԿ-ի, «Վարդենիկի Ա/Կ» ՊՈԱԿ-ի, «Ծովակի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Մեծ Մասրիկի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, «Լուսակունք ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի և «Դպրաբակ Բ/Ա» ՊՈԱԿ-ի 1-ական համարօտոսկոպ սարքերի ձեռքբերման համար՝ 566,7 հազար դրամ։
«Գավառի Բ/Կ» ՓԲԸ-ի (2 հատ), «Նորատուսի Բ/Ա» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի (1 հատ), «Դդմաշենի ԲԱ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի (2 հատ), «Վ.Գետաշենի Բ/Ա» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Լիճք ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Աստղաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Ն.Գետաշենի Բ/Ա» ՊՈԱԿ-ի (1 հատ),«Վաղաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Զոլաքարի Բ/Ա» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Երանոսի Բ/Ա» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Ծակքարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Մեծ Մասրիկի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Լուսակունք ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի (1 հատ), «Ճամբարակի Ա/Կ» ՓԲԸ-ի (1 հատ) և «Դպրաբակ Բ/Ա» ՊՈԱԿ-ի (1 հատ) համար օֆթալմոսկոպ սարքերի ձեռքբերման համար՝ 1045,0 հազար դրամ։
«Գավառի Բ/Կ» ՓԲԸ-ի (1 հատ), «Սևանի ԲԿ» ՓԲԸ-ի (1 հատ), «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի (1 հատ), «Մարտունու Ծննդատուն» ՊՓԲԸ (1 հատ), «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ի (1 հատ) և «Ճամբարակի Ա/Կ» ՓԲԸ-ի (1 հատ) համար էլեկտրոնային մանկական, թվային կշեռքների ձեռքբերման համար՝ 576,0 հազար դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52