Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
20.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛աշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է, և մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու նշանակությունն այդ առաքելության իրականացման գործում: Ձեր գործունեությունն ունի իր առանձնահատկությունը, քանի որ հաճախ այն անտեսանելի է քաղաքացու համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց:
Տասնամյակների ընթացքում անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, թրծվել են տեսանելի և անտեսանելի ճակատներում և կուտակել անգնահատելի փորձ: Մեծ է ձեր ավանդը մեր պետության և հասարակության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում:
Համոզված եմ, որ այսուհետ ևս դուք պատվով և մասնագիտական բազմակողմանի կարողություններով շարունակելու եք ձեզ վստահված առաքելությունը: Արդի աշխարհի և մեր տարածաշրջանի իրողություններն ու մարտահրավերները պետք է ունենան համարժեք արձագանք:
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և պետության: