Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը
19.12.2022
Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության սկզբում ներկայացվեցին մարզում 2022 թվականից 2023 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի և ենթածրագրերի ցանկը, Վարդենիս համայնքի հրետակոծությունից տուժած բնակավայրերում գտնվող բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքը, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման, մարզի բուժհիմնարկների համար հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակարարման գործընթացը։
Պարզաբանումներ ներկայացվեց մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտի ժամկետ ունեցող, սակայն չավարտվող սուբվենցիոն ծրագրերի, մարզի որոշ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ մոնիտորինգի անցկացման, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի ավարտի, մարզի համայնքների 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացման, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժի, մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վիճակի մասին սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ։
Վերլուծություն ներկայացվեց մարզի համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի 2022 թվականի կատարման ընթացքի, հանձնման ենթակա ավարտական աշխատանքների ծավալի և դրանց մասով պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարների, մարզային ենթակայության քանդման ինչպես նաև հիմնանորոգման ենթակա շենքերի և դրանք որևէ ծրագրում ներառված լինելու վերաբերյալ։
Տեղեկատվություն ներկայացվեց համայնքներում գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր վարձակալած, սակայն ոչ նպատակային օգտագործող, համապատասխան անասնագլխաքանակ չունեցող և ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված վարձակալական պայմանագրերը մարզի համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով լուծելու մասին:
Հանձնարարվեց թիմային աշխատանքներ իրականացնել մարզով անցնող միջպետական, հանրապետական և մարզային ավտոճանապարհների ձմեռային պահպանության նպատակով մշտադիտարկում իրականացնելու և տեղեկատվություն ներկայացնելու, մարզի խորհրդի տարեվերջյան նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքների, մարզպետարանի ստորաբաժանումների գործուներության տարեկան հաշվետվությունների ներկայացման, այլ թեմաների մասին։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարականներ։