Նորություններ
ՀՀ կառավարությունը 767 միլիոն 792,2 հազար դրամ է հատկացրել Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար
15.12.2022
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի հերթական նիստում որոշում է կայացվել 767 միլիոն 792,2 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար։
408 664,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մարտունի համայնքային կենտրոնի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Գեղհովիտ բնակավայրի, Լեռնակերտ տարածքի,Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման համար։
42 856,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի համայնքապետարանի, Ծովինար և Զոլաքար բնակավայրերի մանկապարտեզների, Վարդենիկ բնակավայրի երաժշտական դպրոցի կարիքների համար գույքի և տեխնիկայի ձեռքբերման համար։
55 915,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունու համայնքապետարանի, Ծովինար բնակավայրի մշակույթի պալատի և Ծակքար համայնքի մշակույթի պալատի շենքերի վերանորոգման համար։
17 776,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման համար։
113 540,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի համակարգերի կառուցման և վերանորոգման համար։
18 882,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի կենտրոնի, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի գազիֆիկացման համար։
110 156,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար , Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Ն. Գետաշեն, Վ․ Գետաշեն,Մադինա, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման համար։