Նորություններ
Խորհրդակցություն՝ Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի վերաբերյալ
14.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Դեկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրի խորհրդակցություն՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի վերաբերյալ։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, «Սեւան Ազգային պարկ»-ի, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ։
Համայնքների վարչական ղեկավարներին հանձնարարվել է իրականացվող աշխատանքներում աջակցել պատկան մարմիններին։