Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
12.12.2022
Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Զեկուցվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն և անհետաձգելի համարվող ծրագրերի ընթացքի, Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերում գտնվող բնակարանների նորոգման ընթացքի, մարզի բժշկական կենտրոններում հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակարարման ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման գործընթացի մասին, պարզաբանումներ ներկայացվեց 2021-2022թթ․ պայմանով հայտարարված սուբվենցիոն ծրագրերի մրցույթների պայմանագրերի կատարման ժամկետների խախտումների, ավարտի ժամկետ ունեցող, սակայն չավարտվող սուբվենցիոն ծրագրերի, մարզի ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
Քննարկվեցին մարզի որոշ համայնքների ԲՄԿ-ներին տարածքներ տրամադրելուն, դրանց կողմից օգտագործվող տարածքների համար պայմանագրերի կնքմանը, զբաղեցրած տարածքի իրավունքի պետական գրանցմանը, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և խթանիչ դեղաչափերով պատվաստումների ապահովմանը, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացը ուշադրության կենտրոնում պահելուն վերաբերող հարցեր։
Տեղեկատվություն ներկայացվեց Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի դպրոցներից մարզի կամ այլ մարզերի բնակավայրերի դպրոցներ տեղափոխված աշակերտների շարժի, մարզային ենթակայության քանդման և վերանորոգման ենթակա դպրոցական շենքերի, Վարդենիսի բնակավայրերից տարահանված և մարզի համայնքների բնակավայրերում՝ մասնավորապես Վարդենիս համայնքի բնակավայրերում և այլ մարզերի բնակավայրերում ապաստանած, ինչպես նաև իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվի, մարզի խորհրդի տարեվերջյան նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքների, մարզպետարանի ստորաբաժանումների գործուներության տարեկան հաշվետվությունների ներկայացման, այլ թեմաների մասին։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզպետից ստացան նոր հանձնարարականներ։