Նորություններ
Գեղարքունիք բնակավայրում անցկացվել է զրույց-քննարկում քաղաքացիական պաշտպանության թեմայով
08.12.2022
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրում տեղակայված «Աժդահակ» բնապահպանական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության շենքում անցկացվել է պարապմունք և զրույց-քննարկում՝ Գեղարքունիք բնակավայրում, քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների բացահայտման ու մշակման ուղղությամբ։
Միջոցառման ավարտին իրականացվել է նաև գործնական վարժանք՝ «Ազդարարում և պատսպարում» թեմայով, էլեկտրոշչակների գործարկմամբ։
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակցներ, Գեղարքունիքի բնակավայրի վարչական կազմը, միջնակարգ դպրոցի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կենտրոնի սաներ։
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ՝ նույն ձևաչափով հանդիպումներ կկազմակերպվեն նաև մարզի այլ բնակավայրերում։