Նորություններ
ՀՀ կառավարությունը 95 625,2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
08.12.2022
ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի նիստում որոշում է կայացվել 95 625,2 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար։
Նշված գումարից 9 930,6 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի «Ակունք համայնքի համայնքապետարանի տանիքին 40,05 կվտ արևային կայանի տեղադրում» ծրագրի իրականացման համար։
74 325,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցման ծրագրի համար/Ծովինար, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրեր/։
11 369,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի կենտրոնի Վարդենիկ, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրեր գազիֆիկացման ծրագրի համար/ Աստղաձոր բնակավայր/։