Նորություններ
Գրական ցերեկույթ Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում
07.12.2022
Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանների աշակերտների ուժերով կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ և թարգմանիչ Պարույր Սևակի հիշատակին, «Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,և իմ միա՜կը` ճակատագրով» խորագրով:
Միջոցառմանը մասնակցել է մեծանուն գրողի թոռը՝ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, կրթամշակութային և հոգևոր դասի ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Դպրոցականները ներկայացրել են տարբեր բանաստեղծություններ, որոնք մատուցվել են նաև բեմականացումների միջոցով։
Ցերեկույթը եզրափակվել է ողջույնի և երախտագիտության խոսքերով, հյուրերը ևս հանդես են եկել Սևակի բանաստեղծությունների ներկայացմամբ։
Բանաստեղծի թոռը, Սևակ Ղազայանն, իր խոսքում բարձր է գնահատել Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի կողմից ցուցաբերած նախաձեռնությունը, իրականացված աշխատանքը և մատուցման ձևաչափը։