Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն
07.12.2022
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն ։
Կենցաղային, սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով 9 քաղաքացի դիմում ներկայացրեց ֆինանսական աջակցություն ստանալու, 1 քաղաքացի՝ հողի սեփականության իրավունքի ստացման, 1 քաղաքացի՝ ոռոգման համակարգի անցկացման և երկու քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման խնդրով։
Դիմումատուների մի մասին տեղում տրվեց սպառիչ պատասխան, իսկ մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն ուսումնասիրություններից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։