Նորություններ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
06.12.2022
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Օրվա առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։
Հանդիպման մասնակիցներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները կներկայացնեն նաև Պաշտպանի սահմանադրական մանդատը:
Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի Ճամբարակ համայնքի համայնքապետարանում, դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-18:00-ը:
Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհ 125: