Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին
02.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, կարեւորելով Գեղարքունիքի մարզետարանի հետ համագործակցված ու նպատակամղված աշխատանքը և հետագա համագործակցության խորացումը։
«Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից այս տարի շատ հրատապ ու կարեւոր աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղվել են Սեւանա լճի եւ շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը։ Իրականացված ծրագրերի շնորհիվ գյուղմթերքների արտադրության մեջ գրանցվել է բարձր արդյունք։
ՀՀ Շրջակա միջավայրի եւ ՏԿԵ նախարարությունների, մարզպետարանի, մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներին հաշվետվություն են ներկայացվել ծրագրի 5 բաղադրիչների շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքների ու արդեն իսկ գրանցած արդյունքների մասին: Քննարկվել և բացահայտվել են փոխադարձ շահերը, ինչպես նաեւ հետագա շարունակական համագործակցության եզրերը:
Կարեւոր են ծրագրի բոլոր բաղադրիչները, սակայն առաջնահերթն այս պահին համարվում է Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների հզորացման եւ աստիճանաբար կենսաբանական մաքրման կայաններին անցնելու հետ կապված խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է տեւական համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։
Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից, կենսական խոշոր նշանակություն ունեն ինչպես Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի պահպանության, այնպես էլ մարզի բնակչության սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորման, օրգանական գյուղատնտեսության արմատավորման եւ զարգացման տեսանկյունից։
Մենք հետամուտ ենք բոլոր ծրագրերի իրականացմանը, առաջ քաշված կարեւոր խնդիրների լուծմանը, համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։