Նորություններ
2023 թվականին Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն երեք բուժամբուլատորիաների կառուցման ծրագրերը
02.12.2022
Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Հարգելի գեղարքունիքցիներ,
Սիրով տեղեկացնեմ, որ <<ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 1902-Լ որոշման 28․31 կետի համաձայն նախատեսվում է 2023-2026թթ․-ին ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 20 բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցում, որոնցից 3-ը Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի խոշորացված համայնքի Ծակքար, Ճամբարակի՝ Դպրաբակ և Գավառի Լճափ բնակավայրերում։
Ծակքար և Դպրաբակ բնակավայրերում ծրագրերը կյանքի կկոչվեն ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ մարզերում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման շրջանակներում, իսկ Լճափ բնակավայրում՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է գյուղական բնակավայրերում կառուցել ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող առողջության առաջնային պահպանման հաստատություններ։