Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացիկ վերապատաստում՝ Գեղարքունիքի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների համար

02.12.2022

Նախադպրոցական կրթության բնագավառի մատչելության, հասանելիության, ներառականության և որակի բարձրացման շրջանակում 2022 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մեթոդիստներ, դաստիարակներ, ֆիզղեկներ և երաժշտության դաստիարակներ մասնակցել են մարզում կազմակերպված ընթացիկ վերապատրաստման դասընթացին:
Գործընթացն իրականացվել է «Հովակիմյան» ԳՐՈՒՊ կազմակերպության կողմից, որի վերապատրաստող անձնակազմում ընդգրկվել են ոլորտի արհեստավարժ և գիտակ մասնագետներ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ:
Նախադպրոցական կրթության բնագավառի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների վերապատրաստումը միտված է երեխայի կրթության իրավունքի ապահովմանը, զարգացմանն ու դաստիարակությանը, անվտանգ միջավայրի ստեղծմանը, կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը:
Արդյունավետ համագործակցության արդյունքում մանկապարտեզների տնօրնները և մանկավարժական անձնակազմը կշարունակեն իրենց աշխատանքն առավել զինված գիտելիքներով:
Առաջնորդվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համապատասխան պահանջով՝ Գեղարքունիքի մարզում առաջիկայում կմեկնարկեն նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման դասընթացները: Այն կիրականացվի ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38