Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին

01.12.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Նոյեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի հետ ընդունեցինք ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին, գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։
Ի շարունակություն նախորդ աշխատանքային քննարկումների և շրջայցերի՝ Վարդենիսի և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության, մանրամասներ ներկայացրի 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի թշնամու ռազմական ագրեսիայի, վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և զարգացումների մասին։
Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին ԵՄ առաքելության դիտորդներին ներկայացրեց նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։
Այնուհետև խոսեցինք մարզում առկա ռիսկերի, ԵՄ առաքելության դիտորդական թիմի՝ մարզում գտնվելու ժամկետների հնարավոր երկարաձգման և այլ թեմաների մասին։
Լիահույս եմ, որ ԵՄ դիտորդների ներկայությունը մարզում հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը և նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը։
Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին՝ նման քննարկում ծավալելու, բովանդակալից և հագեցած տեղեկատվություն ներկայացնելու համար։
Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումները կլինեն շարունակական, քանզի նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 18:22:38