Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Ճամբարակ համայնքում
30.11.2022
Նոյեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Ընդունելության ներկայացած 48 քաղաքացիներից 35-ը դիմեցին սոցիալական աջակցության, 7-ը՝ բնակարանային, 4-ը՝ առողջապահական, 2-ը՝ անձնական խնդիրներով։
Դիմումները վերցվել են հաշվառման, որոնց պատասխանը կտրվի անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում։