Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ԱՆՎՃԱՐ հետազոտություն կիրականացնի Գեղարքունիքի մարզում

28.11.2022

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան նոյեմբերի 30-ին՝ 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքում(գյուղատնտեսական նախկին շուկայի տարածք), կիրականացնի անվճար հետազոտություն մարզի բնակիչների համար։

Նախաձեռնությունն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի աջակցությամբ՝ «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։

ԻՀԱԿ բուժախտորոշիչ շարժական կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52