Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 317 միլիոն 10,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար

25.11.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի նիստում 317 միլիոն 10,5 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ դպրոցական նոր գույքի ձեռքբերման համար։
Դպրոցական նոր գույքի ձեռքբերման նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 163 միլիոն 400 դրամ, կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակներով՝ 111 միլիոն 248 հազար 300 դրամ եւ Ախպրաձորի ու Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցները գույքով եւ տեխնիկայով ապահովելու նպատակով՝ 42 միլիոն 761 հազար 800 դրամ։
Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավման նպատակով հատկացված 111 միլիոն 248 հազար 300 դրամից 36 միլիոն 45 հազար դրամ հատկացվել է Վարդենիս քաղաքի թիվ 3 հիմնական, 9 միլիոն 970 հազար դրամ՝ Վարդենիս քաղաքի Է․ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական, 16 միլիոն 950 հազար 500 դրամ՝ Ծովինար գյուղի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ, 15 միլիոն 278 հազար 800 դրամ՝ Գեղհովիտ գյուղի Ա․ Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ, 9 միլիոն 195 հազար դրամ՝ Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ եւ 23 միլիոն 800 հազար դրամ՝ Լճաշենի Ա․ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52