Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին

25.11.2022

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչության պատվիրակության ղեկավարը, իրենց այցի հիմնական նպատակը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հետ կապված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում բերաբերում են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։ Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեանքով տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։
Մարզպետ Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարին եւ պատվիրակության մյուս անդամներին՝ ՄԱԿ-ի կողմից Գեղքրքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ ծրագրերի ու մարդասիրական բարի կամքի ցուցաբերման համար, տրամադրեց անհրաժեշտ տեղեկատվություն եւ մշտական համագործակցության մասին հայտնեց իր պատրաստակամությունը։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, մյուս կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված մեր բնակչությանը շատ պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու, բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ մեր համագործակցությունն ընթանում է անխափան, իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հիմնականում եղել են հասցեական եւ արդյունավետ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադարձնելու հետ կապված խնդիրներին, ապա պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, ինչ արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց տերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքները ունենեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների, ամենատարբեր խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք հումանիտար, թե անվտանգային բնույթի»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող հումանիտար բնույթի ծրագրերը հասցեկական եւ արդյունավետ իրականացնելու համար։
 

Marzpet of Gegharkunik received the UNHCR Armenia Officer-in-Charge

On 25 November 2022, I received the UNHCR Armenia – UN Refugee Agency delegation led by the UNHCR Armenia Officer-in-Charge, Almaz Burkutov and other officials. As expressed by the head of the delegation, the UNHCR officials aimed to introduce to the Gegharkunik Marzpet the mandate and operation of UNHCR and to discuss the ongoing and future cooperation, mainly related to the assessment of the needs and provision of assistance to the families displaced because of the escalation of the military conflict on the Armenian-Azerbaijani border on 13-14 September 2022.

During the meeting, Almaz Burkutov enquired about preparedness and sheltering of the population in case of emergency situations in Gegharkunik marz, as well as issues related to early warning system, return of the displaced population, and livelihood recovery.

Thanking the UNHCR delegation for the wide range of humanitarian response activities carried out in Gegharkunik, I expressed my readiness to continue fruitful cooperation with UNHCR and noted that UNHCR’s and other UN agencies’ assistance to the displaced population - during that difficult period of the crisis - was extremely timely and crucial, and it inspired hope and optimism to the people affected by the sad events. I also thanked UNHCR for their continuous focus on the evolving issues faced by Gegharkunik.

Since the 13-14 September events, our cooperation with UNHCR has been ongoing smoothly and effectively thanks to which the provided assistance was targeted and tailored to the urgent needs of the affected population. With regard to the displaced population’s return to their settlements, I informed that owing to the resources provided by the Government of Armenia, during the last two months restoration of houses damaged due to shelling have been ongoing - as a result, 90% of the displaced population has returned to their permanent places of residence so far, which means that the owners of 152 apartments or buildings were provided with relevant compensation for restoration works.

As a matter of fact, the families face many other issues and are in need of additional assistance e.g. winterisation, agricultural activities and other support. Hence, we shall attach utmost importance to each and every activity aimed at the solution of the problems of the people living in the border settlements and will enhance our cooperation and contribution to our partners in implementation of humanitarian activities, as well as those related to the security and preparedness of the population.

Expressing his gratitude for the warm reception and open discussions on the different issues, as well as for provision of sufficient information, Almaz Burkutov, assured that UNHCR will be in regular contact with Marzpetaran in order to ensure targeted and effective humanitarian activities in the communities of Gegharkunik.

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52